ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում - մրցանակաբաշխությունը՝ նպատակ ունենալով ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Միջոցառումը կարևոր հարթակ է ստեղծում լավագույն փորձի տարածման համար` խթանելով շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ուշադրություն հրավիրելով կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցության վրա։
Իրականացված նախագծերի շրջանակում մրցանակաբաշխության անվանակարգերը հետևյալն են՝
Մրցանակաբաշխության ընթացքում կանցկացվի կլիմայական լուծումների խրախուսմանը նվիրված պարգևատրում, որի նպատակն է խրախուսել կանանց կամ աղջիկների կողմից ղեկավարվող/համակարգվող նոր նախագծերը։ Մտքերի կամ սկսնակ նախագծերի շրջանում նախատեսվում են հաղթողներ հետևյալ երկու անվանակարգերում`
Մրցանակաբաշխությանը մասնակցության դիմում-հայտերն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ այլոց կողմից առաջադրմամբ։ Անվանակարգերի մասնակից կարող են լինել կանայք և աղջիկները, ովքեր՝ հանդիսացել են ներկայացվող ծրագրի, նախագծի, գործողության կամ լուծման ղեկավար, նախաձեռնող, համակարգող, կամ ունեցել են մասնագիտական ներդրում (իրավական, ֆինանսական, տնտեսական, կլիմայական և այլն) ծրագրի, նախագծի, գործողության կամ լուծման իրագործման մեջ։
Թեկնածու առաջադրել կարող են ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր և հասարակական կազմակերպությունները, կրթական հաստատությունները, մարզային և համայնքային կառույցները, կազմակերպությունները։ Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր/լուծում և թեկնածու։
Ինքնաառաջադրվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ։ Հայտադիմումը լրացնելիս, թեկնածուն պետք է նշի մեկ կամ մի քանի երաշխավորի էլեկտրոնային հասցե, որոնց կազմակերպիչների կողմից կուղղվի երաշխավորագիր տրամադրելու նամակ-առաջարկ։
Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու: Խաչաձևող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։
Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին երեք տարվա ընթացքում:
Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։ Խրախուսվում է հայտադիմումը լրացնել, եթե իրականացված աշխատանքը/լուծումը ուղղված է եղել կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը, իսկ արդյունքներն ունեցել են իրական, երկարաժամկետ, կրկնօրինակելի ազդեցություն, օրինակը տարածվել են այլ համայնքներում կամ երկրներում։
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտադիմումը:
Սկսնակ նախագծերի ներկայացնելու համար լրացնել հետևյալ հայտադիմումը:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև 2024թ. հուլիսի 3-ն է:
Էլեկտրոնային հայտադիմումի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (041) 102 221 հեռախոսահամարով, ինչպես նաև դրանք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Լրացուցիչ տեղեկությունների, ընթացիկ նորություններին ծանոթանալու համար կարող եք այցելել մրցանակաբաշխության կայքէջ, իսկ հունիսի 15-ին և 22-ին մասնակցել մրցանակաբաշխության մանրամասների ներկայացման առցանց հանդիպմանը, որի համար հարկավոր է նախապես գրանցել հետևյալ հղմամբ:
Այս ձեվաչափով մրցականաբաշխությունը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Նախորդը կազմակերպվել էր 2022 թ.-ին, որի մասին կարող եք կարդալ այստեղ: